ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Իշխանության քայլերին արձագանքելու փոխարեն պետք է ձեռնարկել քայլեր, որոնց իշխանությունը ստիպված կլինի արձագանքել

Իշխանության քայլերին արձագանքելու փոխարեն պետք է ձեռնարկել քայլեր, որոնց իշխանությունը ստիպված կլինի արձագանքել
14.02.2026 | 19:26

Մի կողմ թողեք կաթողիկոսի տնօրինության դեմ դատարան ներկայացված հայցը վարույթ ընդունելու մասին որոշման մասին իրավական, բարոյական կամ պատմական դատողությունները։ Հասկացողները շատ լավ հասկանում են այդ որոշումն ինչ է, չհասկացողները` չեն հասկանալու, իսկ իրենց չհասկացողի տեղ դնողները շարունակելու են ապրել՝ հարմարվելով ամեն ինչին։

Այդ քայլին հակադարձելու գործուն միջոց կարող էր լինել այն, որ տարբեր կրոնական կազմակերպությունների (ինչպես նորահայտ, այնպես էլ ավանդական) դեմ որոշակիորեն նման հայցեր ներկայացվեին դատարաններ։

Դե հլը թող փորձեն այդ հայցերը վարույթ ընդունել, էլ չեմ ասում` հայցերի ապահովման միջոցներ կիրառեն։

Իշխանության քայլերին արձագանքելու փոխարեն պետք է մտածել քայլեր, որոնց իշխանությունը ստիպված պիտի լինի արձագանքել։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 3667

Մեկնաբանություններ